Այսօր ԱԱԾ մամուլի կենտրոնից պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն հանդիսացող Ալիկ Բանդուրյանը, որն առավել հայտնի է «Նորատուսցի Ալիկ» մականունով, նշեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունում նման դեպք չկա:
Հիշեցնենք, որ երեկ Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Ալիկ Բանդուրյանը, որն, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։
Երեկ մեր հարցին ի պատասխան՝ լուրը չէին հաստատել նաեւ ՀՀ ոստիկանությունից, ՀՔԾ-ից, Քննչական կոմիտեից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Հետքի»