«Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Հայտարարությունում «Մեղրի» եւ «միջանցք» բառերը չկան: «Միջանցք» բառը կա Լաչինի առնչությամբ: Մեղրիի առնչությամբ «միջանցք» հասկացությունը չկա»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե մենք ապագայի մասին մտածելու ենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական նոր գործոնների մասին: Մեր տնտեսությունում իրավիճակ կփոխի՞ ՀՀ-Ռուսաստան եւ ՀՀ-Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ՝ այո: Եթե այս համատեքստում հարցը դիտարկենք, պատկերն այլ կերպ է: Բայց հիմա ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»,-հավելեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ