Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Քերոբյան․ Հապճեպ փոփոխություններ են արվել սպառազինության տարեկան պլանում և գնվել են թանկարժեք զենքեր ռազմարդյունաբերական բյուջեի կրճատման հաշվին․ Yerevan.today

Դեկտեմբեր 05,2020 12:55

Yerevan.today – Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հաստատում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունն առ այն, որ սպառազինության և զինտեխնիկայի համալրման պլանում չպատճառաբանված գնումներ են իրականացվել, որոնք փաստորեն չեն ծառայել այս պատերազմին, իսկ տվյալ շրջանում Գլխավոր շտաբի պետը գեներալ Արտակ Դավթյանն է եղել:

Ավետիքյանի խոսքով՝ մի քանի վերևից իջած հրահանգով հապճեպ փոփոխություններ են արվել սպառազինության տարեկան պլանում և գնվել են թանկարժեք զենքեր ռազմարդյունաբերական բյուջեի կրճատման հաշվին, դրանց մեջ են եղել հնամաշ «ОСА АК» համակարգեր, որոնք, ըստ էության, Պատրոն Դավոյի (Դավիթ Գալստյանի) հետ գործարքի պտուղներն են եղել: Ի դեպ` հապճեպ գնումներում թաթախված են ՀՀԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, արդեն նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի և Պատրոն Դավոյի ձեռքերը:

Այս մասին մանրամասն՝ Ավետիք Քերոբյանի հետ հարցազրույցում։

Հարցազրույցը վարում է Սյուզի ԲԱԴՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Հաղորդավարուհին ձայնը անտեղի բարձրացնում է իր կողմից հրավիրված հյուրին հարցեր ուղղելուց: Բացի այդ անընդհատ ընդհատում է և, չգիտես ինչու, մեղադրական տոնով է խոսում: Անընդունելի վարքագիծ է լրագրողի համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031