«ՀՀ սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են եւ ցավոտ են ընդունվում քաղաքացիների կողմից: Արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանների երկայնքով: Խոսքը հայաստանյան հատվածի մասին է»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր սահմանների գործընթացները մարդկանց ընկալումներում, իհարկե, լուրջ խնդիրներ են առաջացնում, բայց դրանք անլուծելի չեն, դրանց լուծման ուղղությամբ աշխատում ենք: Պետք է խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրությունների մեջ չընկնել: Դրանք պետք է դառնան սահմաններ»,-հավելեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ