«Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը քանդելուն եւ օդը «չփակելուն»: Օդը «փակ» էր, տիկնայք եւ պարոնայք, որովհետեւ 2017թ.-ին 42 միլիոն դոլարով հայոց բանակի համար սարքեր էին ձեռքբերվել, որոնցով օդը փակվել էր, պետք է փակված համարվեր: Ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը պարզապես չեն աշխատում: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ. «Այս գնման հեղինակն իբրեւ թե սենսացիոն բացահայտումներ է անում՝ ասելով, թե «ՍՈՒ»-երի համար ինձ ժամանակին «ատկատ» են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց սարքերն առանց «ատկատի՞» եք գնել: Ո՞վ կհավատա, որ 42 միլիոն դոլարով չաշխատող սարքերը գնվել են բարի մղումներով: 2,5 տարում ինչ հասցրել՝ գնել ենք, եւ այդ ժամկետում պետք է նաեւ զինվորի սննդի, կոշիկի հարցը լուծեինք, գնեինք արկեր, ինքնաձիգներ, ՀՕՊ-եր, ինքնաթիռներ: Պետք է գնեինք այն ամենը, ինչը պետք է գնվեր քսան տարում եւ չէր գնվել: Լավ, երկու տարում քսան տարվա գնածը չգնեցինք, իսկ դուք ինչո՞ւ չէիք գնել: Դղյակ սարքերը, եվրոպաներում առանձնատուն, կղզիներ ունենալն ավելի կարեւո՞ր եք համարել»:
Փաշինյանի խոսքով՝ սուտ է, թե ինքը պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում է կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
դու 2018-ին ես եկել իշխանության։ 2017-ին առած զենքը գարանտիայի մեջ պիտի լիներ։ Հետ վերադարձնեիր ուրիշ զենք առնեիր աշխատող։ Մի խոսքով ստից արդարացումներ։
Թե բա 20տարում զենք չեն առել։ Լիքը առել են։ Հարվածային անօդաչուները որ վճռեցին պատերազմի ելքը նոր բանա։ 20տարի առաջ անգամ 10տարի առաջ չի եղել։ Հատկեպս հարվածային անօդաչու ոչ թե կամիկաձե։
Կաշիդ փրկելու համար, լավա չես ասում թող Տիգրան Մեծը մի 100հատ հարվածային անօդաչու առներ։