Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից պաշտոնապես ներկայացված քարտեզներով թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից, և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից. Արսեն Ջուլֆալակյան

Դեկտեմբեր 05,2020 12:15

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոյեմբերի 13-14-ին հանդիպեցի հարգարժան Կոմանդոսին, և ի թիվս տարբեր հարցերի, փորձեցի հասկանալ, արդյոք ճի՞շտ էր հաշվարկս, որ հնարավոր չէր առանց թիկունքի ապահովման այդ նեղ երկար ճանապարհով թշնամին անարգել հասներ Շուշի։

Թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից պաշտոնապես ներկայացված քարտեզներով թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից, և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից… (Ալիևի կողմից նոյեմբերի 7-ին ներկայացված քարտեզը ստորև, իսկ Արծրունի ներկայացրած պաշտոնական քարտեզով վիճակն ավելի լավ էր…)։

Նաև դրանով պայմանավորված՝ չէի հավատում տարբեր լրագրողների և պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին…
Կոմանդոսը ժպտաց և ասաց՝ հետո կքննարկենք, քանի որ շատ մարդ կար սենյակում…

Երեկ, ի թիվս բազմաթիվ հարցերի, պարզվեց, որ նույն հարցի պատասխանը չունի նույնիսկ Արցախի 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Նաև մանրամասն անդրադարձ կատարվեց պատճառներին, թե ինչու հնարավոր չեղավ խուսափել այս չարաբաստիկ պատերազմից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031