Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակն իրականում գործադիրի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր»

Դեկտեմբեր 05,2020 12:10

«Մարտերում ձախողումների համար հիմա էլ ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ, վաշտի հրամանատարի մակարդակով որոշում է կայացրե՞լ: Վարչապետը մի որոշում է կայացրել, որի շնորհիվ յոթերորդ պաշտպանական շրջանն իր տեղում է: Որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էին յոթերորդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի անհաջողությունների վրա ազդեցություն են ունեցել այն փաստերը, որ այդ թվում զինվորների հավաստմամբ՝ ինչ-որ մարդիկ պատերազմի առաջին օրից լուրեր են տարածել, թե հողերը ծախված են, թե Նիկոլը ծախել է հողերը, ուստի կռիվն անիմաստ է:

Փաշինյանը հարցադրում արեց. «Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամիսներ առաջ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում: Այդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալի շուրջ: Դրանք հրապարակային հայտարարություններ են եղել: Ձախողման պատճառն այն է, որ ՀՀ-ն առնվազն քսանհինգ տարի եղել է կոռումպացված պետություն, որում այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասն այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը:

«Այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել, այլ մի ամբողջ համակարգ, որն ամեն օր դիմադրում է: Դրա նպատակն է, որ այս պատերազմի, դրա նախորդ եւ հաջորդ իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի: Իմիջիայլոց, վարկած կա, որ ամսի իննին կառավարության վրա հարձակման նպատակն իրականում գործադիրի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, որպեսզի շատ բաներ, շատ ճշմարտություններ չբացահայտվեն այս պատերազմի մասին: Բայց դրանք չեն կարող չբացահայտվել»,-հավելեց Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031