Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ․ «Փաստ»

Դեկտեմբեր 05,2020 11:55

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փորձ է արվել ընդդիմության ձայնը լռեցնել, իսկ ընդդիմադիրներն ու պարզապես ընդդիմախոսները դառնում էին քաղաքական հետապնդումների և ատելության թիրախ՝ «նշանակվելով» ձախողումների մեղավորներ ու թշնամիներ։

Փաշինյանի հեռացումից հետո երկրի քաղաքական համակարգի շահերից է բխում, որ այդ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, ընդդիմությունն առանց ճնշումների ենթարկվելու հնարավորություն ունենա մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ հետփաշինյանական փուլում մեր երկրի քաղաքական կյանքում առանցքային տեղ զբաղեցնի քաղաքական բանավեճն ու դիսկուրսը։

Քիչ չեն նաև երկրի կառավարման ոլորտում գործող իշխանությունների թերացումները։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այս ուղղությամբ հիմնված էր ոչ թե իրական և բովանդակային քայլերի, այլ ֆեյքային իրականության և փիառի վրա։ Մենք տեսանք, թե ինչպես երկրի իրական խնդիրների լուծումը թողած՝ Փաշինյանը երկրի կառավարումը տեղափոխել սոցցանցեր, որտեղ մարդկանց զբաղեցնում էր շոուներով, լայվերով ու կեղծ օրակարգերով։

Ուստի այս առումով գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ։ Փաշինյանի կառավարման քաղաքականության անբաժանելի մասն են կազմում նաև դատական իշխանության նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ դատարանների մուտքերի խայտառակ շրջափակումով և այլն, որպեսզի համակարգը կորցնի իր ինքնուրույնությունն ու անկախությունը և վերածվի գործադիր իշխանության, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի կամքից կախված մի կառույցի:

ՍԴ-ի ու այլ դատարանների մի քանի դատավորների հարցում դա նրան հաջողվեց, ինչի արդյունքում Հայաստանը հետընթաց է արձանագրել իրավական պետության ձևավորման ճանապարհին։ Բարեբախտաբար, դատական իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մնում է իր մասնագիտական բարձունքի վրա՝ պահպանելով ինքնուրույնությունն ու անկախությունը: Հաջորդ խնդիրն այն է, որ Փաշինյանը կադրային քաղաքականությունը կառուցելիս պրոֆեսիոնալիզմի գործոնով չի առաջնորդվել, այլ առաջին պլան է դրել քաղաքական հաշվարկներն ու իրենից կախված լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ այս երկուսուկես տարվա ընթացքում իրական քաոս է տիրում երկրի կառավարման ոլորտում։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031