«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։
Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողնեիր հեռանայիր։
Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ՝ ողբերգություն կկանխեր։
Հիմա եկել ես արդարանում ես, որ ինչ անես, որ ինչ լինի։
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։
Կարդացեք նաև
Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես, հասկացի։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։
Չես մարսելու։
Վարչապետի այսօրվա արդարացումները նման են այն կնոջ արդարացումներին,որին ամուսինը բռնացրել է մեկ այլ տղամարդու,,տակ,,և նա փորձ է անում ապացուցելու,որ ինքը վերևում է եղել….