Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանադրությամբ վարչապետը անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում. վարչապետը միաձնյա մշակել, կազմել է եւ Ադրբեջանի նախագահի հետ կնքել է միջազգային պայմանագիր, ինչը ԱԺ իրավասության շրջանակում է

Դեկտեմբեր 05,2020 10:45

Կապիտուլյացիայի պայմանագրի դրույթները դեկտեմբերի 1-ի դրությամբ կամ ժամկետում ի կատար են ածվել, եւ ռուս խաղաղապահների օժանդակությամբ թուրքական զորքերը անարգել մուտք գործեցին նաև Քելբաջարի, Աղդամի, Լաչինի տարածքները:
Դրանով Ադրբեջանի հետ պետական սահմանը զգալիորեն ընդլայնվեց, իսկ Հայաստանն ու Արցախը դարձան խոցելի:

«Նիկոլը այստեղ որեւէ անելիք չունի» խորագրով հոդվածում մենք եզրահանգել էինք, որ կապիտուլյացիայի պայմանագրի վտանգավոր հետեւանքները առաջացել են ՀՀ վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց անբարեխիղճ գործողությունների եւ անգործության պատճառով (պաշտոնական անփութություն):

Ըստ իս, նրանց գործողություններում առկա է նաեւ պաշտոնական լիազորություններն անցնելը հանցագործության հատկանիշներ, ուստի քննարկենք այդ հանցագործության քրեաիրավական էությունը եւս:

Քննարկվող հանցագործության դեպքում պաշտոնատար անձը կատարում է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են համապատասխան նորմատիվ ակտով ամրագրված իրեն վերապահված իրավազորությունների կամ լիազորությունների շրջանակից:
Ըստ դատական ատյանների ղեկավար պարզաբանումների այդ հանցագործության կազմ են առաջացնում հետեւյալ գործողությունները.

ա. Որոնք մտնում են այլ պաշտոնատար անձանց լիազորւթյունների մեջ։

բ. Կարող են կատարվել միայն հատուկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք նշված են նորմատիվ իրավական ակտերում։

գ.Կարող են կատարվել միայն կոլեկտիվ կամ օրենքով նախատեսված կարգով այլ պաշտոնատար անձանց կամ մարմինների հետ, համաձայնության պարագայում, բայց ոչ միանձնյա:

Պարզաբանենք, որ թվարկված բոլոր դեպքերի համար ընդհանուր են, որ պաշտոնատար անձը կատարում է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են օրենքով վերապահված նրա իրավունքների եւ լիազորությունների շրջանակից:

Երկրորդ. Պաշտոնատար անձի գործողությունները պետք է փոխադարձ կապի մեջ լինեն սուբյեկտիվ ծառայական գործողության հետ, այսինքն, նա հանդես է գալիս որպես պատոնատար անձ, այլ ոչ թե ֆիզիկական կամ մասնավոր անձ:

Պաշտոնատար լիազորությունները անցնելը հանցագործության օբյեկտիվ կողմի մյուս պարտադիր պայմանը հասարակական վտանգավոր հետեւանքների առաջանալն է, որով էական վնաս է պատճառվում քաղաքացիների, կազմակերպությունների, իրավունքների եւ օրինական շահերին կամ հասարակությանը եւ պետության օրինական շահերին:

Բացի այդ, կատարված գործողությամբ, եւ առաջացած հետեւանքների միջեւ պատճառական կապը պետք է առկա լինի:
Պաշտոնատար անձի իրավունքները եւ պարտականությունները ամրագրված են օրենքով, կանոնադրությամբ, հրամանով կամ հրահանգով, հետեւաբար, այդ քրեական գործեերով հետաքննությամբ պետք է հստակ պարզաբանել կամ հաստատել, թե պաշտոնատար անձը հատկապես որ իրավական նորմն է խախտել:

Պաշտոնատար լիազորություններն անցնելը հանցագործության որակյալ կազմ է առաջացնում եւ առաջին մասում նշված արարքը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադելու միջոցով:

Իսկ հատուկ որակյալ կազմ է առաջանում, երբ նույն արարքները անզգուշությամբ առաջացնում են ծանր հետեւանքներ:
Ծանր հետեւանքեր են համարվում խոշոր վթարները, տրանսպորտի, արտադրական պրոցեսների երեկարատեւ դադարը, առավել խոշոր չափերի հասնող նյութական վնասը, տուժողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, անզգուշությամբ մահ պատճառելը եւ այլն:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի ուղղակի դիտավորությամբ, սակայն չի բացառվում մեղքի անուղղակի դիտավորությունը:

Հանցավորը գիտակցում է, որ կատարում է գործողություն, որը ակնհայտ (անվիճելի) դուրս է օրենքով իրեն վերապահված իրավունքների եւ լիազորությունների շրջանակներից, նախատեսում է քաղաքացիների, կազմակերպությունների, իրավունքներին կամ հասարակության եւ պետության օրինական շահերին, վնաս պատճառելու ձեւով, հետեւանքների առաջացմանը, եւ ցանկանում է կամ գիտակցաբար թույլ է տալիս դրանք:

Հանցագործությունը համարվում է ավարտված քրեական օրենքում թվարկված հետեւանքների վրա հասնելու պահից:
Հանցագործության սուբյեկտը հատուկ է, կարող է լինել միայն պաշտոնատար անձը (պաշտոնատար անձանց ցուցակը թվարկված է), քրեական օրենսգրքի 308 հոդվածի 3-րդ մասով:

Ի դեպ, պաշտոնատար անձի պաշտոնեական լիազորությունների ակնհայտ անցնելը գործողության հանցավորությունը բացառվում է կամ քրեական պատասխանատվություն չի առաջացնում միայն ծայրահեղ անհրաժեշտության վիճակի եւ այդ ռիսկի հանգամանքերի պարագայում (Քր օր. 44 հոդված):

Այժմ դիտարկենք պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաեւ հրադադարի կամ խաղաղություն հաստատելու եռակողմ պայմանագիրը, կնքելու առնչությամբ ՀՀ վարչապետի գործողությունները, օրենքով սայմանված նրա իրավունքների, կամ լիազորությունների շրջանակում են եղել, թե դուրս են այդ շրջանակից:

Վարչապետի գործողությունները

Հաստատված է, որ ռազմական գործողությունների ընթացքում վարչապետը կիրառել է զինված ուժեր, իսկ պատերազմի փուլում նոյեմբերի 9-ին, միանձնյա պատերազմող մյուս կողմին` Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ մշակել, կազմել եւ վավերացրել է հրադադարի կամ խաղաղության հաստատելուն միջազգային պայմանագիր, որով Արցախի հանրապետության վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները եւ Արցախի տարածքի զգալի մասը հանձնել է Ադրբեջանին:

Վարչապետի իրավասությունները

1.Վարչապետի եւ կառավարության անդամների իրավասությունները ամրագրված են ՀՀ սահմանադրության 152 հոդվածով, ըստ որի վարչապետը կառավարության ծրագրի շրջանակում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարություն գործունեությունը, եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը:
Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը:

2.Զինված ուժերի կիրառում
Այս խնդիրը կարգավորվում է ՀՀ սահմանադրության 155 հոդվածով, ըստ որի զիված ուժերը կառավարության ներքո են:
Զինված ուժերի կիառման մասին որոշումը ընդունում է կառավարությունը:
Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման որոշումը , պաշտպանության նախարարի առաջարկությամբ կատարում է վարչապետը, եւ այդ մասին անհապաղ տեղյակ պահում կառավարության անդամներին:

3.Պատերազմ հայտարարելը եւ խաղաղություն հաստատելը
Ըստ ՀՀ սահմանադրության 118-րդ հոդվածի Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:
ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը:

4.Միջազգային պայմանագրերի վավերացնելը, կասեցնելը, եւ չեղյակ հայտարարելը
Ըստ ՀՀ սահմանադրության 116 հոդվածի .ԱԺ վավերացնում , կասեցնում, կամ չեղյալ է համարում այն միջազգային պայմանագրերը…2-րդ կետ …որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

ԱԺ-ն կառավարության աջակցությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում, եւ չեղյալ է հայտարարում օրենքով պատգամավորների ընդահուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հիշյալ սահմանադրական նորմերի ամրագրումից նկատվում է, որ ՀՀ վարչապետը համարվելով պաշտոնատար անձ` Արցախի կոնֆլիկտի շուրջը ծագած ռազմական գործողությունների ընթացքում միանձնյա կատարել է գործողություններ, զիված ուժեր է կիրառել, մշակել եւ վավերացրել է հրադադարի կամ խաղաղություն հաստատելու միջազգաիյ պայմանագիր, որոնք ակնհայտորեն դուրս են օրենքով իրեն վերապահված իրավունքների եւ լիազորությունների շրջանակից եւ մտնում են այլ մարմինների` ԱԺ կամ Կառավարության իրավազորությունների ներքո:

Հիշյալ անօրինական գործողությունների պատճառով ռազմական գործողությունների ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ զրկվել են կյանքից, իսկ պետությանը պատճառվել են խոշոր նյութական վնաս, եւ ունեցել է տարածքային կորուստ:
Հետեւաբար, վարչապետի գործողությունները համընկնում են պաշտոնատար լիազորությունները անցնելը, հանցագործության կազմի հատկանիշներին, որը նախատեսված է ՀՀ քրօրի 309 հոդվածի 3-րդ մասով /պատիժ է նախատեսվում է 6-10 տարի ազատազրկումով/:

Ըստ ՀՀ սահմանադրության, վարչապետը անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում, ուստի պատկան մարմինները ՀՀ քրեական դատավարության օրենսդրության 27, 175, 176, հոդվածների պահանջների համապատասխան, իրավասու են հարուցել քրեական գործ, եւ կատարել համակողմանի քննություն:

Ըստ իս, վարչապետը եւ կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու:
Ուստի քաղաքացիներին եւ ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում ցուցաբերել բարձր գիտակցություն, եւ վարչապետի հրաժարականի խնդիրը համակարգել միայն սահմանադրական նորմերի սկզբունքներին համահունչ եւ պահպանել կարգուկանոն:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031