Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը:
Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր` մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին: Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել:
Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը: Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում: