Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է լինելու ընտրության առանցքը, Հայաստանը վերադառնալու է փողի՞, ընտրական վերարտադրությա՞ն ժամանակաշրջան, թե՞ այդուհանդերձ կա բովանդակային ընտրություն կազմակերպելու ռեսուրս․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 05,2020 10:19

Հայաստանում կա կոնսենսուս առնվազն, թերևս, մի հարցում՝ արտահերթ ընտրությունն անխուսափելի է, քանի որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո հանրային տրամադրությունների և ուժերի հարաբերակցության պատկերը ենթարկվել է էական փոփոխությունների: Որևէ ողջախոհ մարդ հազիվ թե կասկածի տակ դնի այդ հանգամանքը:

Ընդ որում, խնդիրն այն չէ, որ հանրային տրամադրությունները փոխվել են այսպես ասած՝ վարկանիշային արտահայտությամբ՝ իշխանության լեգիտիմություն է նվազել, կամ որևէ նոր ուժ է ձևավորվել, կամ խորհրդարանի և արտախորհրդարանական ուժերի վստահության աստիճանի հարաբերակցություն է փոխվել:

Այդ փոփոխությունները կան, դրանք անհերքելի են՝ տարբեր աստիճանով և տարբեր ուղղություններով փոփոխություններ, սակայն հիմնական հանգամանքն այն է, որ արմատապես փոխվել է Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգը, բովանդակությունը և հոգեբանությունը: Հենց դա պարտադիր է դարձնում արտահերթ ընտրությունը, ընդ որում՝ հնարավորինս արագ արտահերթ ընտրությունը:

Ամբողջ հարցն այն է, որ այդ ընտրությունը պետք է կազմակերպվի թե՛ խաղի կանոնների, թե՛ նաև բովանդակության իմաստով: Այսինքն՝ ո՞րն է լինելու ընտրության առանցքը, Հայաստանը վերադառնալու է փողի՞, ընտրական վերարտադրությա՞ն ժամանակաշրջան, թե՞ այդուհանդերձ կա բովանդակային ընտրություն կազմակերպելու ռեսուրս: 2018-ից հետո նշել ենք, որ հեղափոխական ընտրությունը հարաբերականորեն է ընտրություն:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031