«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն մեջ ասվում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությանը: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, կողմերին կոչ անելով շարունակել իրականացնել ստանձնած պարտավորությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների օրենսդրությանը:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել հումանիտար կարիքներին հակամարտությունից տուժած բոլոր ոլորտներում և, ըստ անհրաժեշտության, ընդլայնել շարունակական օգնությունը Հայաստանում և Ադրբեջանում: Գլխավոր քարտուղարը բոլոր դերակատարներին կոչ է արել լիովին համագործակցել ՄԱԿ-ի հետ:
Գլխավոր քարտուղարը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ հասնելու տևական խաղաղ կարգավորման: Նա խրախուսում է Հայաստանի ևԱդրբեջանի կառավարություններին և ժողովրդին երկխոսություն սկսել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու համար: