2020 թ. մայիս ամսից է Արցախում գործում Artsakh Books օնլայն գրախանութը, որի նպատակը ոչ միայն վաճառքն է, այլ նաեւ հասարակության լայն շրջանում ընթերցանությունը վարակիչ դարձնելը։
Ըստ Artsakh Books-ի հիմնադիր Հենրի Հարությունյանի` մինչեւ պատերազմն աշխատում էին Արցախի ամեն կետ հասցնել պատվերները։ Հիմնականում պատվերները լինում են գեղարվեստական գրքեր` թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական։
Պատերազմը փոխեց ամեն ինչ, սակայն զրուցակիցս վստահեցնում է, որ շարունակելու է իր օնլայն գրախանութի աշխատանքն Արցախում, քանի որ պետք է նաեւ աշխույժ լինի գրական կյանքը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2020