Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր դերակատարումն ունենալու է ապագա վարչապետի ընտրության հարցում․ Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 04,2020 23:03

«Փաստինֆո» – «Դասական քաղաքականության մեջ ցանկացած քաղաքական ուժ, որը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, ունի երկրի ղեկավարի իր թեկնածուն»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմությունը որպես «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու» առաջադրել է Վազգեն Մանուկյանին, սակայն նույն օրը ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։

Անդրադառնալով ԼՀԿ-ի այս հայտարարությանը՝ Արթուր Վանեցյանը նշել է.

«Եթե հարցնեք «Հայրենիք» կուսակցության անդամներին, պատասխանելու են, որ երկրի ղեկավարի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Կարծում եմ, որ նույնը նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ է։ ԼՀԿ-ն ասում է՝ այո, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, բայց իր թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Հիմա կլինեն քաղաքական կոնսուլտացիաներ, կլինեն քաղաքական զարգացումներ և ըստ այդմ, մենք կհասկանանք՝ ի վերջո «Լուսավոր Հայաստան» ընդդիմության մի մեծ հատվածի՝ «Հայրենիքի փրկության խորհրդի» միասնական թեկնածուին կպաշտպանի՞, թե ոչ»։

Արթուր Վանեցյանը վստահ է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր դերակատարումն է ունենալու ապագա վարչապետի ընտրության հարցում, որովհետև ներկայացված են խորհրդարանում, ունեն պատգամավորներ և ի վերջո հարցը լուծվելու է խորհրդարանում։

Վանեցյանը հիշեցրեց, ՀՀ-ում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ մոտ 90 տոկոսը հայտարարում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին, ՀՀ նախագահը հայտարարում է, որ Փաշինյանը պետք է գնա, Մայր Բուհի խորհուրդը հայտարարում է նույնը, և այդպես շատ շրջանակներ։

«Գլխավոր դերակատարը ժողովուրդն է, բայց կար անորոշություն, որովհետև ասում էին՝ իսկ ո՞վ է գալու։ Ընդդիմությունը երեկ հայտարարեց միասնական թեկնածուի մասին։ Անկախ նրանից սիրում ենք թե ոչ, հավանում ենք թե ոչ, համակրում ենք, թե ոչ այդ թեկնածուին, մենք ոչ թե լուծում ենք ինչ -որ մեկին պաշտոնի բերելու և իշխանությունը հանձնելու հարց, այլ հայրենիքը փրկելու հարց։ Մեր հայրենիքի, պետականության գոյությունը վտանգված է»,- ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031