Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ համարող քաղաքացիների թիվն աճել է. հարցման արդյունքներ

Դեկտեմբեր 04,2020 21:30

Նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո հասարակության  ավելի քիչ տոկոս է անհրաժեշտ համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քան հիմա: «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ –ի կողմից ՀՀ-ում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքներով՝ նոյեմբերի 13-ին հարցման մասնակիցների 35,2% կարծել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, նոյեմբերի 18-ին՝ 42,1%-ը, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը՝ 45,3%-ը:

Նշենք, որ հարցումն իրականացվել է 1002 անձի շրջանում հեռախոսային հարցումների միջոցով: Հետազոտության ընտրանքային սխալը ±3% է:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 56,3%-ը ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճգնաժամից դուրս գալու 6 ամսվա ճանապարհային քարտեզին, այդ քարտեզին ծանոթ է 41,5 %-ը:

Հարցման մասնակիցների 28,8%-ի համոզմամբ՝ այս պահին ՀՀ-ում միանշանակ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 27,2%-ը կարծում է, որ միանշանակ այդ անհրաժեշտությունը չկա:

Շատ մեծ չէ տոկոսային տարբերությունը կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու անհրաժեշտություն տեսնողների և խորհրդարանական համակարգը պահպանելու ցանկություն հայտնողների միջև: Հարցման մասնակիցների 36,8%-ը կարծում է, որ պետք է պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, 32,6%-ի համոզմամբ՝ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին:

Հասարակության միայն 15,4 տոկոսն է համարում, որ ՀՀ-ն հիմա ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան

նախքան Արցախյան 44 օրվա պատերազմը: Հարցման մասնակիցների 38,2%-ի կարծիքով՝ ՀՀ-ն ընդհանրապես ապահով չէ:

Հարցման մասնակիցների 86,5%-ի համոզմամբ՝ ՀՀ անվտանգությանը սպառնում է Թուրքիան, 70,9%-ի կարծիքով Ադրբեջանը: Այս առումով երրորդ տեղում է  Ռուսաստանը. 11,7 %-ի կարծիքով Ռուսաստանը սպառնում է ՀՀ անվտանգությանը: Իսրայելը հաջորդում է ՌԴ-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031