Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու»

Դեկտեմբեր 04,2020 21:45

Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ,

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ։

Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:

ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.

Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային...

Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on 2020 թ. դեկտեմբերի 4, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031