«Փաստինֆո» – «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում կան բավականաչափ հայրենասեր, իրականությունը հասկացող և գիտակցող մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանը ձախողել է, Փաշինյանը պարտված առաջնորդ է և նրանք իր հետ այլևս անցնելու ճանապարհ չունեն»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա միաժամանակ նշել է, որ Փաշինյանը, օգտագործելով իրավապահ համակարգի, փողոցային, կրիմինալի ներկայացուցիչների ազդեցությունը, լծակները, փորձում է վախի մթնոլորտ սերմանել «Իմ քայլը» պատգամավորների շրջանում, վախեցնում է, ասում է՝ «եթե հանկարծ ինչ-որ բան իմ դեմ փորձեցիք անել, մինչև ֆիզիկական հաշվեհարդար ձեր հետ կտեսնեմ»։