Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություն ստացանք, որ բերման է ենթարկվել Նորատուսցի Ալիկը

Դեկտեմբեր 04,2020 19:55

Aravot.am-ը տեղեկություն ստացավ, որ քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն հանդիսացող Ալիկ Բանդուրյանը, որը առավել հայտնի է Նորատուսցի Ալիկ մականվամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով: Տեղեկությունը, սակայն չհաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցն ուղղեցինք նաեւ ԱԱԾ-ին: Մեր հարցին ի պատասխան, ԱԱԾ մամուլի պատասխանատու Սարգիս Գեւորգյանն ասաց, որ այսօր չի կարող որեւէ բան ասել եւ մեր հարցին կպատասխանի ավելի ուշ՝ վաղը:

Քննչական կոմիտեից  նույնպես տեղեկությունը չհաստատեցին:

Հատուկ քննչական ծառայությունից  Aravot.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ նման դեպք չկա:

Ըստ մամուլի հրապարակումների, Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրները, որոնք քրեական աշխարհում հայտնի են Նորատուսցի եղբայրներ անունով,  մտերիմ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Հայկ Սարգսյանի հետ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031