Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոստեր դնելիս՝ մեկ մետր անգամ ետ չենք գնալու»․ Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունց

Դեկտեմբեր 04,2020 19:11

Մեր տեղեկություններով,  ուրբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Ադրբեջանին հարակից սահմանային տարածքում սահմանազատման աշխատանքներ են իրականացվել:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները՝ սպիտակ դրոշներով մոտենում են սահմանամերձ Տեղի համայնքի հայկական դիրքերը հսկող կամավորներին եւ ՊԲ զինվորներին՝ ասելով, որ այդ դիրքերը իրենցն են ու հայկական կողմը պետք է հեռանա։

Թե ինչ աշխատանքներ են ընթանում այժմ, փորձեցինք ճշտել Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցից։ «Ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի, ԽՍՀՄ տարիներին, ինչ սահմաններ ունեցել է Տեղը, այսօր այդ սահմանագիծն էլ պետք է պահպանվի։ Պոստեր դնելիս՝ մեկ մետր անգամ ետ չենք գնալու։

Այս պահին Տեղ համայնքի սահմանագծով կանգնած են մեր տղաները՝ Պաշտպանության բանակի հետ միասին։ Խնդրում եմ լրատվամիջոցներին ըմբռնումով մոտենալ, այս ծանրաբեռնված ժամանակ՝ շատ չանհանգստացնել։ Խոստանում եմ վտանգի կամ արտառոց դեպքերի մասին անպայման տեղեկացնել բոլորին»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Ներսես Շադունցը։

Ի դեպ, նշենք, որ  Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության 1-ին կետով՝ «․․․Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ Կողմեր, մնում են  իրենց գրավված դիրքերի վրա»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031