Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է կրթության բաղադրիչի ուժեղացումը՝ որպես կայուն զարգացման նախադրյալ. ԿԳՄՍՆ-ն մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկմանը

Դեկտեմբեր 04,2020 17:45

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության բաղադրիչի ուժեղացումը՝ որպես կայուն զարգացման նախադրյալ: Նշվել է, որ ճանապարհային քարտեզն առանձնացնում է այն ուղղությունները, որոնք կարող են կիրառել անդամ-պետությունները՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով ներառելով նաև քաղաքացիական հասարակությանն ու զարգացման գործընկերներին:

Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ հանուն կայուն զարգացման կրթական համակարգի գործողությունները նախատեսվում է իրականացնել 5 հիմնական առաջնահերթություններով՝ շեշտադրելով «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրի նշանակությունը «Կայուն զարգացման 17 նպատակների» ապահովման գործում: Ճանապարհային քարտեզով առաջարկվող առաջնահերթություններն են՝

  • «Կրթություն հանուն կայուն զարգացման» հայեցակարգի ներառում գլոբալ, տարածաշրջանային և ազգային քաղաքականությունում,
  • կրթական համակարգում «ամբողջական ինստիտուտների» մոտեցման ներդնում ու զարգացում,
  • կրթական համակարգի կարողությունների զարգացում՝ միտված կայունության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, արժեքների ու մոտեցումների կատարելագործմանը,
  • երիտասարդների ներգրավում կայուն զարգացման ապահովման, ներառյալ՝ որոշումների ընդունման գործընթացներում,
  • համայնքների՝ որպես վերափոխումների առանցքային դերակատարների կարևորում:

Ներկայացված ճանապարհային քարտեզն ընդգրկում է նաև «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030»-ի իրագործման հիմնական ուղղությունների շրջանակը, որի նպատակն է խթանել անդամ-պետությունների կողմից առաջնորդման գործընթացները, ինչպես նաև բազմաշահառու մոտեցումները:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի իրագործմանն օժանդակող եվրոպական երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Հունգարիա) լավագույն փորձի օրինակներ, որոնցում մասնավորապես շեշտադրվել են շրջակա միջավայրի պահպանմանը, կայուն զարգացման գործընթացներում երիտասարդների ներգրավմանը, դեպի կայուն զարգացում ուղղորդող ազգային քաղաքականության մշակմանը, բազմաշահառու և համակարգային մոտեցումների կիրառմանը, իրազեկումների բարձրացմանն ուղղված քայլերը:

Նշենք, որ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիրը համարվում է «Կրթություն 2030 օրակարգի» ինտեգրալ բաղադրիչը: Այն ուղղակիորեն նպաստում է Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման իրագործմանը, որն ուղղված է որակյալ և ներառական կրթության ապահովմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով ապագայի կերտման պատասխանատվությունը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031