Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում նախատեսում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել S-400-ների պատճառով. Ermenihaber

Դեկտեմբեր 04,2020 17:31

ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:

«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավել սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, ով գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռք բերմանը»,- նշվում է նախագծում:
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031