Սյունիքի «Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերթը փորձել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանից ճշտել, Մ-2 ճանապարհի Գորիս-Կապան հատվածի անվտանգության վերաբերող հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո սյունեցիները մտահոգ են Երեւան–Մեղրի միջպետական ճանապարհի այդ հատվածով։
Ըստ Ժիրայր Պողոսյանի` Գորիս-Կապան ավտոմայրուղու անվտանգությունը ներկայումս ապահովված է, առաջնագիծը կամ շփման գիծը գտնվում է ճանապարհից 5-10 կմ հեռավորության վրա։