Լրահոս
Օրվա լրահոսը

Համազասպ Դանիելյան․ «Կուսակցությունների մասին» օրենքը առանցքային կարևորություն ունի ավելի կայացած համակարգ մնալու գործում

Դեկտեմբեր 04,2020 15:50

«Պետականության կորստի վտանգի ռիսկը, կարծում եմ, չափազանցված է»,- «Մեդիա կենտրոնի»՝ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ «Կուսակցությունների մասին» օրենքը և կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումները առանցքային կարևորություն ունեն ավելի կայացած համակարգ մնալու գործում, որտեղ քաղաքական ուժերը բիզնեսից ավելի անկախ, գաղափարապես ամուր կլինեն։

«Ի սկզբանե նպատակը եղել է ունենալ գործընթաց, որը հնարավորինս ներառական է և հնարավորինս թափանցիկ։ Ժամանակային առումով կարծում եմ, այդ մեկ տարին մեծ հաշվով բավարար էր, բայց պետք է նաև հաշվի առնենք մեկ տարվա ընթացքում եղած խոչընդոտները, որոնք ուղղակիորեն աշխատանքային խմբի հետ կապված չէին։ Մասնավորապես՝ մենք մարտին արդեն ունեինք ոչ միայն նախագիծ, այլ նաև այդ նախագծի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) համատեղ կարծիք, բայց համավարակով պայմանավորված, բնականաբար, թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ կազմակերպչական հարցերը փոխվեցին։ Առավել ևս արդեն սեպտեմբերից ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված, բնականաբար, սա պակաս կարևոր էր։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ չնայած այս խոչընդոտներին, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին, ժամանակային առումով մենք ժամանակացույցի շրջանակներում ենք, որը դեռ հրապարակվել է 2019-ի ամռանը»,- ասաց նա։

Համազասպ Դանիելյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու կուսակցություններում որոշումներ կայացնելու համար․ «Նաև կախված է, կոնկրետ կուսակցությունների քաղաքական մշակույթից, որովհետև օրենքը չէ, որ միայն պարտադրում է, այլ նաև կուսակցություններ կան, որոնք իրենց ներքին ընթացակարգերը այդ ամենը որոշում են։ Մյուս կարևոր գլխագիրը կուսակցություններին ավելի ներկայացուցչական դարձնելուն միտված որոշակի կարգավորումներն են, որոնք խրախուսվում են, որպեսզի կուսակցություններում ավելի ներգրավված լինեն կանայք, երիտասարդությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031