2021 թվականին կայանալիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մարզիկներին ու մարզասերներին խստորեն կարգելեն ֆիզիկական ցանկացած շփում, այդ թվում՝ նաեւ սեքսով զբաղվելը:
Արգելվելու է նաեւ բարձր խոսել, իսկ դիմակ կրելը հասարակական վայրերում պարտադիր է լինելու մրցումներից եւ մարզումներից ազատ բոլոր ժամերին:
Կարգը խախտողների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, որոնք ՄՕԿ-ի հետ համագործակցելով մշակվելու են Խաղերի կազմակերպիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ