Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ և քննարկել Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն ընդունելու հարցը. Վարազդատ Հարությունյան

Դեկտեմբեր 04,2020 15:35

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանի նամակ-կոչը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցով միավորվելու մասին

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին

Հարգելի՛ Խորհրդի անդամներ
Իմ խորին համոզմամբ՝
ա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ոտնձգության ամբողջ ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից պետական և պատերազմի բացարձակ ձախողակ կառավարումը,

բ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին կնքված խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագիրը, որով հայությունը զրկվեց իր հայրենիքի մի մասից,

գ) նույն այդ իշխանությունների կողմից շարունակվող ներհայկական պառակտումների խորացման քաղաքականությունը,

դ) թշնամու կողմից պատերազմի ընթացքում և մինչ այժմ շարունակվող մարդու իրավունքների կոպտագույն և լայնածավալ խախտումների վերացմանն ուղղված իշխանությունների արդյունավետ քայլերի բացակայությունը,

ե) վերջնարդյունքում ստեղծված խորը սոցիալ-տնտեսական և անվտանգային ճգնաժամը հաղթահարելու ունակության ի սպառ բացակայությունը,

զ) մեր հայրենիքի համար դեռևս չսպառված անվտանգային մարտահրավերները,

է) հետագա բանակցություններում, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի մասնակցության անհնարինությունը ստեղծել է Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի ամբողջական հեռացման բացարձակ անհրաժեշտություն։

Գտնում եմ նաև, որ նշված անհրաժեշտությամբ պայմանավորված հասարակական պահանջը պետք է ձևակերպվի և ներկայացվի ոչ միայն հրապարակում և փողոցում, այլ նաև դրանից դուրս՝ տարբեր հասարակական միավորումների, գիտական, ստեղծագործական և մասնագիտական միությունների կողմից։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ իրական քաղաքացիական հասարակության մեջ փաստաբանական համայնքի առանցքային դերը և մարդու իրավունքների պաշտպանության բոլոր օրինական միջոցները գործադրելու մեր մասնագիտական և բարոյական պարտականությունը
ՀԱՆՈՒՆ հայրենիքի և մեր ժողովրդի փրկության ու արժանապատիվ գոյության

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝

Հրավիրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ և քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն ընդունելու հարցը:

ՀՀ փաստաբանական պալատի անդամ՝ Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ թիվ 2426)

ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑ Է ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031