Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի խաղաղ ցույց անող Հայկ Մամիջանյանն ու այլ անձինք կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել

Դեկտեմբեր 04,2020 15:17

Այս պահին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը եւ եւս մի քանի քաղաքացի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պարոն Մամիջանյանը՝ նշելով, որ իրենց բերման են ենթարկել կառավարության շենքի մոտից. «Բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք»,-գրել է Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին հրապարակվել է ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031