Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները, չեն փոխել իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում. այդ տարածքի պատկանելությունը վաղուց սահմանված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ տարածքի պատկանելությունը բավականին վաղուց սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Ըստ էության, ոչ մի երկիր չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը փոխել է դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ