Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանին իմ անունից թուղթ են հասցրել. ծանոթացավ, բայց մեր առաջարկներն անպատասխան մնացին». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 04,2020 14:57

«Մենք նախորդ 27 տարիները մսխել ենք, ինչի պատճառով տանուլ տվեցինք այս պատերազմը, մինչդեռ հնարավոր էր հյուծել հակառակորդի զորքը, եւ կորուստներն այսպիսին չէին լինի»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Պատերազմը սկսողն Ալիեւը չէր, ավելի մեծ ուժեր էին որոշողները, սակայն Ալիեւի գլխավոր նպատակներից մեկն իր խարխուլ իշխանությունն ամրացնելն էր: Եթե այս պատերազմի ելքն ի վնաս իրեն լիներ, եթե անգամ ոչ ոքի լիներ, ալիեւյան ռեժիմը կտապալվեր: Մենք առնվազն ոչ ոքին կարող էինք ապահովել, սակայն, իշխանությունը, դժբախտաբար, չլսեց մեր հորդորները»,-հավելեց նա:

Հիշեցնենք՝ Սեֆիլյանն այսօր ասել էր, որ ղեկավարությանն առաջարկել են հարավային ուղղությունը պահել կիսապարտիզանական մարտերով:

«Դժբախտաբար, մեր առաջարկները տեղ չեն հասել: Օրեր անց հաջողվել է Փաշինյանին իմ անունից թուղթ հասցնել: Նա ծանոթացել է, թե ինչ պետք է անել իրավիճակից դուրս գալու համար: Նաեւ անձամբ իմ պատրաստակամությունն եմ հայտնել մի քանի տարբերակով, ընդհուպ մինչեւ խորհրդատու լինել հրամանատարների համար, տիրություն անել ռազմաճակատի որեւէ հատվածի: Մեր առաջարկները ոչ միայն անպատասխան մնացին, այլեւ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Վարուժան Ավետիսյանին ասել էր, թե ինչու նպատակահարմար չի գտնում մեր՝ այնտեղ լինելը: Իհարկե, մեր տղաները, հասկանալով, որ դժվարություններ կան, ձեւեր էին առաջարկում՝ այլ ձեւով, շրջանցելով հասնել Արցախ: Հաջողվեց ստեղծել երեսունից ավելի խումբ, որը լուրջ պատրաստություն անցնելուց հետո պատրաստ էր մեկնելու: Երկար ժամանակ սպասում էինք, չէին ուղարկում, ես եմ անձամբ փորձել Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ ինչքան շուտ գնան՝ այնքան լավ: Ի վերջո, խումբը գնաց Արցախ»,-պատմեց նա:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ շատ կամավորներ ցանկացել են իր հրամանատարությամբ մեկնել Արցախ. «Վարուժան Ավետիսյանի հետ խոսակցությունից հետո պայմանավորվում են, որ անվստահության մթնոլորտը պետք է վերացնել հանդիպմամբ: Փաշինյանն ասում է, որ հանդիպումը կլինի: Բայց իրենք չնախաձեռնեցին, ես նախաձեռնեցի, հանդիպեցի Էդուարդ Աղաջանյանի հետ ու նորից ասեցի, թե ինչ պետք է արվի: Հայտարարի եկանք, որ գոնե նախապատրաստվենք, եթե չենք մեկնում: Հետո ՊՆ-ն մեր համար պայմաններ ստեղծեց, որ նախապատրաստվենք: Սակայն երրորդ օրից հասկացանք, որ նախարարությանը հրահանգ կա մեզ որեւէ բանով չօժանդակելու: Գնալով զորամաս՝ մենք զրկված էինք նյութատեխնիկական բազայից, եւ խոչընդոտներ ունենալով՝ ստիպված էինք ինքնուս վարժություններ անել: Օրենքի խնդիրներ էլ ստեղծեցին մեր համար, կամավորների կեսին ասացին, որ չեն կարող զորակոչել: Անհեթեթ օրենքներով դա արեցին: Օրենսդրական փաթեթ պատրաստեցինք, տվեցինք Էդուարդ Աղաջանյանին, հասավ ՊՆ-ի միջոցով խորհրդարան, բայց այդպես էլ չլուծվեց: Խոսքը նախարարի մասին է: Պարզ է, թե ում կողմից եւ ինչ խոչընդոտներ են եղել մեր համար: Ու փոխանակ տասը օրում երեք հարյուր կամավոր պատրաստեինք, քսանհինգ օրում պատրաստեցինք…պնդում եմ, որ պատրաստված պետք է լինեին նրանք: Բոլորն են տեսել, թե գետնի վրա ինչ անկազմակերպվածություն է եղել: Ամսի տասին արդեն պետք է փոքր խմբով գնայի Արցախ՝ նախապատրաստելու կամավորների մեկնումը: Հետո գիտենք, թե ամսի տասի գիշերն ինչ եղավ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031