Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արաքսի ափը կիսապարտիզանական մարտերով հնարավոր էր վերածել բաց երկնքի տակ գերեզմանի». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 04,2020 13:14

«Աշխարհաքաղաքական իրողություններին զոհ չէինք դառնա, եթե ունենայինք պետություն՝ 94թ.-ից այսօր: Ոչ միայն ազգային պետություն չստեղծեցինք, այլ անվտանգային լուրջ քայլ չարեցինք, չպատրաստվեցինք պատերազմի»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Առաջնահերթ բանակին մեղադրել պետք չէ: Քաղաքական ղեկավարությունն է հրամայում՝ պատրաստվե՞լ պատերազմի, թե ոչ: Դժբախտաբար, մեր բանակը պահպանվեց ձեւականորեն, եւ պատերազմի մասնակցելու իմաստով լուրջ աշխատանք չարվեց: Եթե այս ժամանակահատվածում կարողանայինք պետություն ունենալ, պատերազմը, միեւնույնն է, չէինք կանխելու, բայց պատերազմի արդյունքը բոլորովին այլ կլիներ: Այսօր կլինեինք ոչ թե պարտվող, այլ հաղթող: Դրանում վստահ եմ»,-համոզմունք հայտնեց նա:

Սեֆիլյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ 2,5 տարի ժամանակ է մսխվել. «Հարցն այն է, որ արդյոք մենք, չունենալով պետություն, չպատրաստվելով պատերազմի, կարո՞ղ էինք պատերազմին այլ ելք տալ: Վստահաբար՝ այո: Փորձել ենք րոպե անգամ չկորցնել եւ առաջին օրից մեր խորհուրդներով եւ առաջարկներով իշխանությանն օգնել, թե ինչպես պետք է վարվել՝ ճգնաժամից դուրս գալու եւ ռազմի դաշտում ամեն օր նահանջի փոխարեն այլ լուծումներ գտնելու համար: Եթե կարիք լինի, ապագայում մանրամասն կասեմ: Իմ ասածն այն է, որ լուծումն անշուշտ կար: Երրորդ օրը բոլորի համար պարզ էր հակառակորդի գերշխանությունն օդում, օդային մարտեր մղելու պատրաստվածությունը: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ռազմի դաշտում մեր մարտավարությունը պետք է փոխեինք եւ թիկունքում ռազմի դաշտի սպասարկման մեթոդը»:

Ըստ Սեֆիլյանի՝ ռազմի դաշտում պետք էր դիմել կիսապարտիզանական մարտավարության. «Ավանդական ռազմաճակատի գծեր հասկացողությանը պետք է վերջ դնեինք: Այսօր դրան պարտադրված վերջ է դրվել: Դրա շնորհիվ սկզբնական շրջանում հակառակորդին չէր հաջողվի գետնի վրա մեծ հաջողություններ ունենալ: Հարավում նահանջել ենք: Կարելի էր դա վերածել տակտիկական նահանջի, եւ հակառակորդը, խորանալով դեպի արեւմուտք, Արաքսի ափը մենք կկարողանայինք կիսապարտիզանական մարտավարությամբ վերածել բաց երկնքի տակ գերեզմանի: Դժբախտաբար, տեսանք, թե ինչ եղավ: Մենք սրընթաց նահանջ եւ պարբերական փախուստ ունեցանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031