Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կկանչեն Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կկանչեն ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված անհիմն և կանխակալ բանաձևի հետ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կհասցվի որպես մյուս կողմին ի գիտություն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ