Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տասնամյակներ անց պատմության անիվը, ցավոք, էլի կոտրվել է իր սիրած փոսում. Միքայել Մինասյան

Դեկտեմբեր 04,2020 12:41

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։

Խոսում էր ամեն ինչից՝ անվտանգությունից, արդյունաբերությունից, բյուջեից, վառելիքային խնդիրներից, էներգետիկայից, սոցիալական աջակցությունից և այլն։ Խոսում էր երկար, մանրամասն, մաթեմատիկական հիերարխիկ տրամաբանությամբ ու գրավիչ։ Տակավին պատանի՝ մենք ժամերով լսում էինք նրան։ Քիչ բան էինք հասկանում, իսկ քննարկվող թեմաների մի մեծ մասի շուրջ երբեք չէինք էլ մտածել այդ տարիքում։ Բայց լսում էինք ու, երևի, ավելի շատ մեր ենթագիտակցության դարակներում ակամա շարում բաներ, որոնք նա չէր ասում՝ պետություն, կառավարում, աշխատանք, խնդիրների լուծման հերթականություն, անկեղծ հաղորդակցություն և այլն։ Չգիտեմ, ինչի էինք այդ տարիքում լսում երկրի վարչապետին՝ թողած մեր երիտասարդական զբաղմունքները։ Բայց դա մեզ համար դպրոց էր. սովորում էինք՝ մենք էլ չգիտենք ինչ։

Տասնամյակներ անց պատմության անիվը, ցավոք, էլի կոտրվել է իր սիրած փոսում։ Հիմա արդեն հիմնովին՝ կառապանն այս անգամ տգետ ապուշի մեկն էր. կառքն էլ հետն է ջարդել։

Իննսունականների սկզբի վարչապետի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է այլևս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։

Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան։

Եվ Աստված թող մեզ հնարավորություն տա՝ միասին հանելու մեր երկիրը մխացող ավերակներից։

Հ.Գ. Հեռացի՛ր, մարդկային ստորագույն հատկանիշների մարմնացում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031