Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը» հայտարարեց. «Այդ օրերին, երբ սկսվեց փախուստը, կամ այսպես ասած նահանջը, մեր տարբեր մեքենաներում, եթերներում հնչում էր՝ «հաղթել ենք, հաղթում ենք», դա սկսեց մեզ ուտել: Իշխանության քարոզչություն էր՝ առանց գիտակցելու, թե ինչ է կատարվում առաջնագծում: ԱԱԾ-ն ունակ է ձայնագրությունը հանել, Մանվել Գրիգորյանի հետ զրույց է լինում, Մանվել Գրիգորյանն ասում է՝ Աշոտ, ի՞նչ վիճակ է, ես Ֆիզուլիում եմ գտնվում, ասում եմ՝ այնպիսի իրավիճակ է, մերոնք մինչեւ Հորադիզ խաչմերուկում են գտնվում, վտանգված է, տանկեր են հանել այդտեղ ու իրենք ուրախությամբ նշում են: Մեր երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, ոչ ադեկվատ վիճակում գտնվելով, միգուցե հարբած վիճակում հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, կպարգեւատրեմ: Անցնում են հարձակման ու հասնում Հորադիզ խաչմերուկ, ասում են՝ հասել ենք այդտեղ ու մեկին գեներալի կոչում են տալիս, մյուսին՝ հերոսի կոչում: Ուզում է նկարագրել, որ դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրում եմ, այդ մեծամտությունը կար: Այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հարց է տալիս ինձ, ասում է՝ տանկերի հետեւից մեր զորքերը հասե՞լ են: Չներկայացնեմ, թե քանի տանկ ենք տվել թշնամուն, ինչքան զոհ: Եթե զորքը տանկերի հետ չեն գտնվում, մեր տանկերը դառնալու են թիրախ թշնամու համար, ինչպես եղավ: Ու զորքը սկսեց ահավոր նահանջ»:
Մինասյանը նկարահանել է, թե ինչպես է փախչում Սիսիանի գունդը, նկարահանածը ցույց է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, գնդի հրամանատարին ձերբակալել են, հետո նշանակել են Նուբարաշենի գնդի հրամանատար: Այս ամենը տեսնելով՝ «Աշոտ Երկաթը» եկել է այսպիսի եզրակացության. «Սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր: Ովքեր խուճապ սարքեցին, կամ այլ պաշտոնների տեղափոխեցին, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց, սա պետության ներսում դավաճանություն է: Հիմնական մեղավորը այդ դավաճանության երկրի գլխավոր պատասխանատուն է՝ Նիկոլ Փաշինյանը»:
Նա ասաց, որ խոսքը Կարեն Ջալավյանին, Սերգեյ Շաքարյանին չի վերաբերում, բայց գեներալի կոչում, ազգային հերոսի կոչում ստացան մարդիկ, որոնք բացարձակ արժանի չէին. «Փախնող զորքի հրամանատարին հերոսի կոչում են շնորհում»:
Թե ինչու եղավ պատերազմ՝ Աշոտ Մինասյանն այսպես բացատրեց. «Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, ունակ չէ որեւէ բան ղեկավարելու եւ տանելու, առիթ է ման գալիս, որ կարողանա անել իր ուզածը: Երբ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում պաշտոններից, ամբողջ գեներալիտետը, ովքեր հաղթանակ էին տարել, հեռացվում են պաշտոններից ու բերում մարդկանց, որոնք ունակ չէին պատերազմ վարել…բնականաբար, պետք է պարտություն կրեին»: Բացի այդ, ըստ Մինասյանի, Փաշինյանը ռազմական, տնտեսական, քաղաքական ոլորներում այնպիսի մարդկանց նշանակեց պաշտոնների, որոնք ունակ չէին ղեկավարելու:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Փաշինյանը բանակն այլասերողին պաշտոն է տալիս ու մասնավորեցրեց, խոսքը Սահմանապահ զորքերի հրամանատարի մասին է:
Խոսելով իր նկատմամբ հարուցված գործի մասին՝ Աշոտ Մինասյանն ասաց, որ չի ստացվի գործ կարել իր վրա, որովհետեւ ինքն ասպետ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Մինասյանի ֆեյսբուքյան էջից
Arm.news- ում ներկայացված է Սիսական գնդի փախուստ,դե արի ու բան հասկացիր….:
Սիսիանի գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը՝ով համարվում էր գնդի պատասխանատուն տեղաբաշխման վայրում,ցանկություն է հայտնում գնալ հարևան ստորաբաժանման զինվորներին ,,դուխ,,տալ,ճանապարհին խոցվում է մեքենան և ինքն ու վարորդը զոհվում են:Կարեն Կարապետյանը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին՝նա 14 տարեկանից ռազմական ասպարեզում էր….:Իսկ,որ նրա հրամանատարությամբ գունդը չեր նահանջի՝ապացուցման կարիք չկա….