Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր թուրքերը խոսում են ոչ թե սահմանների ճշտման, ապա հաստատման, այլ արդեն եղածը հետ բերելու մասին». Հակոբ Մարտիրոսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2020 11:13

«Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական ՀԿ նախագահ Հակոբ Մարտիրոսյանը 14 տարի Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետն է եղել, ապա  3 տարի՝ Կադաստրի՝ մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարը։ Նա վստահեցնում է, որ Վարդենիսում ու Սյունիքում տեղի ունեցող գործընթացների հիմքը պետք է փնտրել ոչ թե նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում, այլ այն իրավական ակտերում, որոնք ընդունվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947-1948 թթ․, եւ որոնցով որոշվել են խորհրդային հանրապետությունների սահմանները: «Այսօր թուրքերը խոսում են ոչ թե դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանների ճշտման, ապա հաստատման, այլ արդեն եղածը հետ բերելու մասին: Եթե թուրքի սահմանն այդ փաստաթղթերով ընդհուպ հասնում էր մինչեւ Գորիս քաղաքը, նա դա է ուզում, նա ասում է՝ այն սահմանը, որն իր անկախության ձեռքբերման պահին ՄԱԿ-ի ռեզոլյուցիայով որոշված էր, դա է ուզում, որն ունեցել է ԽՍՀՄ կազմում 1947-1948 թվերին: Սոթքում, Գորիսի մոտ տեղի ունեցող գործընթացների հիմքն այնտեղ է, ոչ թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում: Հիմա գալիս  են, GPS տիեզերական արբանյակային համակարգով խփում են, տալիս է այդ տվյալները»,- ասում է Մարտիրոսյանը: Նա մասնագիտությամբ միջազգայնագետ է: Կարծում է, որ մեզ համար որքան էլ ցավոտ է այս ամենը լսելը, օբյեկտիվ ճշմարտությունը չի կարելի թաքցնել:

– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս է GPS-ով սահմանազատում արվում, այսօրվա քարտեզներից էլ որտե՞ղ կարող են անցանկալի տարբերություններ լինել, որտեղի՞ց սպասենք հերթական տհաճ անակնկալը:   

– Չեմ կարող ասել, բայց կարելի է այսօրվա քարտեզը համեմատել 1948 թվականի քարտեզների հետ, եւ շեղումներն անմիջապես կերեւան: Նախկինում մենք դնում էինք ապակու վրա, լույսը հետեւից գցում ես, տարբերությունները երեւում են: Այլ կերպ ասած՝ մենք հիմա հիմք ենք ընդունում 1948 թվականի քարտեզը: 47-48 թթ․ կոորդինատային համակարգի համապատասխան էլ արվում է սահմանազատումը: Այսինքն՝ վերցնում են ամենավերջին դեմարկացիայի տվյալները, որոնք հենց այդ ժամանակ են կատարվել, ու տիեզերքից որոշվում է կետը, տրվում են 48 թվականի տվյալները, եւ համակարգը որոշում է ճիշտ տեղադիրքը: Հետեւապես, մի զարմացեք, որ Սոթքը եկել-մտել էր մեզ մոտ, քանի որ նախկինում դրանք մտել են Ադրբեջանի սահմանների մեջ:

– Այդ դեպքում ի՞նչ կապ ունի այսօրվա իրավիճակը՝ Հայաստանի սահմաններին ամսի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ: 

– Ոչ մի կապ: Ադրբեջանը քեզ հետ չի խոսում, է, ինքը խոսում է ռուսի հետ: Այս ֆոնի վրա եթե մենք Արծվաշենի հարցը բարձրացնեինք, հարցեր չէին առաջանա: Բայց մենք դա էլ չենք անում: Այդ նույն կոորդինատային համակարգով մեր տարածքը ոչ թե 28  հազար էր, այլ՝ 32, բայց մենք դա չենք ճշգրտել: Ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք խնդիր նաեւ Թուրքիայի հետ, Արազի ափով: Արազի ջուրը լվանում է՝ ափը տանում է, ու մեր սահմանը դեպի ներս է գալիս, մենք հող ենք կորցնում: Իրենք էլ ասում են՝ ձեր սահմանը ջուրն է: Այս հարցը վաղուց է բարձրաձայնվել, սակայն՝ անօգուտ: Կարծում եմ՝ այս կառավարությունը չի էլ կարողանալու նման հարցեր լուծել, այնպես ջախջախված է պետական համակարգը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    984թ.Գորիսի շրջանի և Լաչինի և Կուբաթլիի շրջանների սահմաններում փոփոխություններ են կատարվել..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031