Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին հերթին Ադրբեջանը պետք է ԻԿԱՕ-ին հայտարարի, որ բացում է այդ օդային տարածքը. Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հարցը հրատապ է. 1in.am

Դեկտեմբեր 04,2020 10:50

«Ստեփանակետրի օդանավակայանի վերաշահագործման հարցը իսկապես հրատապ է, և այդ գործընթացները ներկայումս գնում են»,- ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ օդանավակայանի վերաշահագործման հետ կապված հարցը նշված է նույնիսկ «խաղաղության պայմանագրում»։

«Սա համարվում է կարևոր տնտեսական, մարդասիրական գործոն կամ նախաձեռնություն, որպեսզի տարածաշրջանում տնտեսական, սոցիալական բազմաթիվ հարցեր լուծվեն։ Վերաշահագործման հարցը կա նաև պատերազմը կանգնեցրած եռակողմ պայմանագրում։ Այնտեղ նշված կետերից մեկը նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն է, նշված է նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Հետևաբար շահագործման հարցը համաձայնեցված է կողմերի միջև»,- ասաց Բաբայանը։

Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր շահագործմանը, նշեց, որ իր կարծիքով՝ օդանավակայանի շահագործումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ։ Հակառակ դեպքում նրանք կշարունակեն թույլ չտալ թռիչքների իրականացում, եթե, իհարկե, ռուսական կողմը չմիջամտի խնդրին։ «Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումն առաջին հերթին քաղաքական հարց է։ Քանի որ այդ գոտում պատերազմական վիճակ է, օդային սահմանը փակ է։ Ադրբեջանը դեռ 92 թվականից միակողմանի փակել է օդային տարածքը Արցախի վրա։ Հետևաբար առաջին հերթին Ադրբեջանը պետք է ԻԿԱՕ-ին հայտարարի, որ բացում է այդ օդային տարածքը։ Իսկ դա, կրկնում եմ, կլինի, եթե խաղաղության պայմանագիր լինի, և այդ տարածքը չհամարվի ռազմական գործողությունների տարածք։ Կրկնում եմ՝ սա առաջին հերթին քաղաքական, հետո նոր տեխնիկական խնդիր է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այս ամենից, Պետրոսյանի խոսքով, կարևոր է, թե ինչ վիճակում է օդանավակայանի թռիչքուղին, քանի որ բեռնատար օդանավեր չեն կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031