Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ նշանակության բժշկական ջոկատը Ստեփանակերտում սկսել է բուժօգնություն ցույց տալ բնակչությանը

Դեկտեմբեր 04,2020 10:44

Ռուսաստանի արեւելյան օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը մայրաքաղաք Ստեփանակերտում բուժօգնություն է ցույց տալիս տեղի բնակիչներին: Մեկ օրում ռուս բժիշկները ընդունել են տեղացի մոտ 40 բնակիչների: Խորհրդատվություն, բուժզննում եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերել են թերապևտները, վիրաբույժները եւ մյուս մասնագիտական ոլորտների մասնագետները:

Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում անեսթեզիոլոգ-ռեանիմատորները իրենց գործընկերներին վերակենդանացման բաժանմունքում օգնել են ծանր բուժառուների հետ աշխատանքներում:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատը առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ ժամանել է ավելի քանի 60 բուժմասնագետ, այդ թվում ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատորներ, եւ համաճարակաբաններ:

Նախօրեին սկսվել է Մարտակերտում երկրորդ հոսպիտալի ծավալումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031