Ռուսաստանի ՊՆ-ի հակաականանետային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահական ուժերի պատասխանատվության գոտում ինժեներական հետախուզության եւ ականազերծման աշխատանքները:
Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային արվարձանի մի մեծ տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից: Տեղանքի ուսումնասիրման ինժեներա-սակրավորական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:
Հայտնաբերված պայթյունավտանգ իրերը, նետված կամ չգործած զինամթերքը հանվում են հատուկ կահավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Այն զինամթերքը, որոնք հնարավոր չէ անվտանգ տեղափոխել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ կանոնները:
Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, ականազերծել են ավելի քան 45 հեկտար տարածք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:
Կարդացեք նաև
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսականորեն անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնումը: Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2 հազար մետր էլեկտրամատակարարում, ԷՀԳ յոթ հենարան, 1600 մետր գազախողովակ, 1200 կապի գծեր եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ