Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին

Դեկտեմբեր 04,2020 13:00

Մեկ տարի առաջ շահագործման հանձնվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքը: Այն կրում էր հիմնադրի՝ Արցախ Բունիաթյանի անունը, շենքի բակում էլ նրա կիսանդրին էր:

Մտավորական, վաստակավոր բժիշկ, հասարակական գործիչ, փաստավավերագրական բազմաթիվ գրքերի հեղինակ Արցախ Բունիաթյանն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմում հաղթանակից հետո նա հաստատվել էր Քաշաթաղի շրջանում, աշխատանքի անցել տեղի հիվանդանոցում:

Լեգենդար մարդու կինը՝ տիկին Սոնան սոցիալական ցանցում օրեր առաջ տեղեկացրեց. «Ընկերներիս անհանգիստ հարցումներին ցավով պատասխանեմ:

Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին:

Արցախյան պատերազմից սկսած, հետագայում նաեւ Քաշաթաղի տարածքում որքան ջանք, ուժ, էներգիա, միտք ու առողջություն կորսվեց … Երկի՛ր էինք ապրեցնում՝ տիրոջ իրավունքով…Քաշաթաղցիները բոլո՛րն էին հերոսներ (կամ՝ խենթեր)»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել