Ինչպես փրկվեց Վայոլեթ Ջեսսոպը «Տիտանիկի», «Օլիմպիկի» եւ «Բրիտանիկի» խորտակումներից
Kulturologia.ru-ն ներկայացրել է մի կնոջ պատմություն, որը եղել է «Օլիմպիկի», «Տիտանիկի» եւ «Բրիտանիկի» նավաբեկությունների առանցքում, սակայն երեք ողբերգություններից հետո էլ ողջ է մնացել: Խոսքը Վայոլեթ Ջեսսոպի մասին է: Ըստ աղբյուրի, անհաջողությունները նրան ուղեկցել են երեխա ժամանակվանից, սակայն միշտ ինչ-որ ելք գտնվել է: Ինչպես արդեն նշվեց, Վայոլեթն աշխատել է նշված երեք հսկա նավերի վրա, եւ ճակատագրի բերումով փրկվել նավաբեկությունից ու ապրել երկար տարիներ:
Դեռեւս մանուկ հասակում աղջիկը վարակվել էր տուբերկուլյոզով, եւ բժիշկները կանխատեսել էին երեխայի մոտալուտ մահը: Այդ ժամանակ մեծ թվով մարդիկ էին մահանում տուբերկուլյոզից եւ հազարից մեկն էր փրկվում: Բարեբախտաբար, աղջիկը ոչ միայն չմահացավ, այլեւ ապաքինվեց այդ սարսափելի հիվանդությունից: Նա չկարողացավ ավարտել ուսումը, որովհետեւ դրան խանգարեցին հոր մահն ու մոր հիվանդությունը: Վայոլեթը ստիպված էր վաղ տարիքից աշխատանք փնտրել: Ի վերջո, նա ընտրեց նույն մասնագիտությունը, ինչ մայրը, դարձավ ուղեկցորդուհի տրանսատլանտյան ուղերթեր իրականացնող «White Star Line» ընկերությունում:
1910թ. 23-ամյա Վայոլեթը հայտնվեց հսկայական «Օլիմպիկ» նավի վրա: Վերջինս բախվեց «Հոուքին», բայց բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան, սակայն հսկայական նավը լրջորեն վնասվեց: Հետագայում նա տեղափոխվեց աշխատելու «Տիտանիկի» վրա: 1912 թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորի, նավի վրա գտնվող 2224 մարդուց փրկվեց 711-ը, որոնց թվում էր նաեւ Վայոլեթը: Նա իր հետ փրկեց եւս մեկ ուղեւորի փոքրիկ երեխայի:
Կարդացեք նաև
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վայոլեթը բուժքույր է աշխատել Կարմիր Խաչի գրասենյակում, հենց աշխատանքի բերումով նա հայտնվեց հոսպիտալային բնույթ ունեցող «Տիտանիկ» նավի վրա, այս նավն էլ պայթյունից վնասվեց, սակայն Վայոլեթը կրկին հրաշքով փրկվեց:
Վայոլեթը այս երեք ողբերգություններից հետո ապրեց 83 տարի, եւ 42 տարեկանում 2 շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց:
Պատրատեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.12.2020