Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 04,2020 09:36

Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:

Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս:

ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան եւ ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031