Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Ենգիբարյան. «Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2020 08:20

Փաշինյանը, ինչպես հայտնի է՝ հայտարարել է, որ իր օրակարգում այս պահին հրաժարականի հարց չկա: Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի կիսում 17 ուժերի ներկայացուցիչների վստահությունը, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս վարչապետի հրաժարականի շուրջ եւ ճնշման ներքո ի վերջո խորհրդարանը կհասնի Փաշինյանի հրաժարականին:

Խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այդ կապակցությամբ ասաց.

– Հայաստանում կա մեկ հանրային ճնշում եւ դա այն ամենի դեմ է, ինչ կատարվում է այդ 17 ուժերի կողմից: Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին: Իհարկե, մեծ դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում, բայց բոլորը հասկանում են, որ այդ դժբախտությունը չի եղել եւ չէր կարող լինել կախված մեկ հոգու գործողությունների հետ: Ես նկատի ունեմ՝ եղել է բանակ, եղել է դիվանագիտական ապարատ, եղել են տարբեր պետական ինստիտուտներ, ու այդ ամենը կապել մեկ հոգու հետ շատ սխալ է: Այնպես որ հանրությունը այդ ամենը շատ լավ հասկանում է ու գիտակցում, եւ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք 16 ուժերի թեկնածուի մասին: Վստա՞հ եք, որ Վազգեն Մանուկյանին չի հաջողվի իր շուրջ կոնսոլիդացնել այնպիսի մեծ զանգված, որը կարողանա հասնել Փաշինյանի հրաժարականին:

– Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի անձին՝ ես այդ մասով որեւէ բան չեմ ասի, մեր քաղաքացիները ունեն լավ հիշողություն եւ Վազգեն Մանուկյանին շատ լավ ճանաչում են: Այո՛, ես վստահ եմ, որ ունեն իրենց աջակիցների որոշակի քանակ, ես չեմ կարող ասել, թե էդ քանակը ինչքան կլինի, բայց դրան վերաբերվել որպես հանրային ճնշում՝ չենք կարող: Շատ ավելի մեծ աջակցություն ունի իշխող քաղաքական ուժը, եւ բնականաբար, որպես իշխող ուժ մենք հանրահավաքներ չենք անցկացնում: Եթե անցկացնենք՝ մարդկանց համար դա ակնհայտ կդառնա:

– Չե՞ք տեսնում վտանգ, որ «Իմ քայլի» ներկայացուցիչները կարող են լքել խմբակցությունը, կողմ լինել վարչապետի հրաժարականին:

– Ո՛չ, չեմ տեսնում: Ես բացառում եմ: Հաշվի առնելով այն մեծ ցնցումը, որ տեղի է ունեցել մեր երկրում, մի քանի հոգու մանդատ դնելը համարում եմ նորմալ, հատկապես որ մի մասը շատ ավելի վաղ էին այդպիսի որոշում կայացրել, քան պատերազմը կավարտվեր:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    հարգելիս…միւայն ֆեյքային է ձեր հեղինակությունը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031