Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված. «Իրատես»

Դեկտեմբեր 04,2020 08:00

Նի­կոլ Փա­շի­նյա­նի դի­մադ­րու­թյան և իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ա­մեն օրն ակն­հայ­տո­րեն ժա­մա­նա­կի լուրջ կո­րուստ է։ Նրա պաշ­տո­նա­վար­ման յու­րա­քան­չյուր օրն ան­դառ­նա­լի վնաս­ներ է տա­լիս պե­տու­թյա­նը։ Ա­մեն օր մենք կորց­նում ենք տա­րածք­ներ‚ ո­րոնց մա­սին նշ­ված չէ չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եվ ե­թե լի­ներ նոր բա­նակ­ցող‚ ո­րը չու­նի հայ­տա­րա­րու­թյամբ և դրա­նից դուրս քո­ղարկ­ված պար­տա­վո­րու­թյուն­ներ‚ ան­դառ­նա­լի շատ վնաս­ներ գու­ցե չար­ձա­նագր­վեին։ Հայտ­նի փաստ է‚ որ հո­ղը ա­ռանց ա­րյան ու պա­տե­րազ­մի ոչ ոք հետ չի տա‚ թերևս‚ հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում բա­ցա­ռու­թյուն­նե­րից մե­կը հենց Նի­կոլ Փա­շի­նյանն է‚ ո­րը‚ մաս­նա­վո­րա­պես‚ Քար­վա­ճա­ռը ա­ռանց որևէ կրա­կո­ցի պարգևեց ադր­բե­ջան­ցի­նե­րին։

Այս­քա­նից հե­տո ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կառ­չած իր պաշ­տո­նից։ Մի քա­նի վար­կած­ներ կան։ Ընդ ո­րում‚ բո­լոր այդ վար­կած­ներն ընդ­հա­նուր առ­մամբ մի­մյանց չեն բա­ցա­ռում։

Նախ և ա­ռաջ բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են։ Պար­զա­պես խն­դի­րը ժա­մա­նակն է։ Հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը‚ ո­րի կար­ծիքն ար­տա­հայ­տում է ընդ­դի­մու­թյու­նը‚ ան­գամ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը‚ ո­րը, ըստ տար­բեր վար­կած­նե­րի, 2018 թվա­կա­նից ի վեր Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի դի­րի­ժոր­նե­րից ու թե­լադ­րող­նե­րից է‚ հա­մա­րում է‚ որ գոր­ծող վար­չա­պե­տը պետք է հե­ռա­նա։

Փա­շի­նյա­նը‚ սա­կայն‚ ժա­մա­նակ է ձգում՝ շատ լավ հաս­կա­նա­լով‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են‚ բայց նա ցան­կա­նում է‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վեն իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում‚ որ­պես­զի ին­քը կա­զ­մա­կեր­պի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը շատ լավ գի­տի‚ որ ե­թե ին­քը չկազ­մա­կեր­պի այդ ընտ­րու­թյուն­ներն ու չու­նե­նա որևէ վար­չա­կան ռե­սուրս‚ ա­պա իր ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է նույ­նիսկ խոր­հր­դա­րան չմտ­նել‚ քա­նի որ հան­րու­թյու­նը դժ­վար թե քվե տա դա­վա­ճա­նին ու նրա թի­մին։ Այս ժա­մա­նա­կը նա օգ­տա­գոր­ծում է‚ որ­պես­զի ին­քը պատ­մու­թյան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան‚ այլ ցան­կա­ցած այլ կար­գա­վի­ճա­կում։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ 6-ամ­սյա ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է ներ­կա­յաց­րել և ժա­մա­նակ է հայ­ցում։

Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված։ Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շր­ջա­նում կան մար­դիկ‚ որոնք Փա­շի­նյա­նի ա­րա­ծը հա­մա­րում են դա­վա­ճա­նու­թյուն և բա­վա­կա­նին ար­մա­տա­կան են տրա­մադր­ված նրա նկատ­մամբ։ Եվ Փա­շի­նյա­նը կար­ծում է‚ թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում եր­կար մնա­լով՝ ա­մեն ինչ կպա­հի պե­տա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո ու կա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դանիել says:

    Անձնական անվտանգության բավականին լուրջ խնդիրներ ունի, ոչ թե անվտանգության հետ կապված։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/04/1156576/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031