«Նախկինում էլ եմ ասել, որ նման բան չեմ պատրաստվում անել: Ինձ թվում է՝ հիմա պետք է ոչ թե ամսվա կամ շաբաթվա պարբերականությամբ ասել, իսկ դուք չմտքափոխվեցի՞ք, այլ ուղղակի սպասել: Եթե նման որոշում լինի, դժվար թե դա հնարավոր լինի աննկատ իրականացնել»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց տան դիմաց իր հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ցույցին:
Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրից հետո մի խումբ ցուցարարներ շրջում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների բակերով ու նրանց մեղադրում հողերը հանձնելու դավաճանության մեջ՝ պահանջելով վայր դնել մանդատները:
Սուրեն Գրիգորյանն ասաց՝ չի ընդունում իրեն ու իր գործընկեր այլ պատգամավորներին ուղղված «դավաճան, հողատու» մեղադրանքները. «Չեմ ընդունում այդ մեղադրանքները, կոնկրետ չգիտեմ ՝այդ մարդիկ ինչ մոտիվներով են առաջնորդվում, որ բակերով շրջում են, բայց հաշվի առնելով՝ ինչ ծանր բան է տեղի ունեցել, ըմբռնումով եմ մոտենում ու աշխատում եմ՝ ավելի շատ չգրգռել, չարձագանքել, բայց չարձագանքելը չի նշանակում համաձայնել»:
Կարդացեք նաև
Պատգամավորը չի շտապում բակերով շրջող երիտասարդներին ուղղորդված խմբեր անվանել. «Ես կարծիք ունեմ դրա վերաբերյալ, բայց նախընտրում եմ այդպիսի բան ասելուց առաջ համոզված լինել, որ եթե ասեմ ու ասեն փաստեր ներկայացրեք, ես փաստեր ունենամ»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է իրենց ընդդիմախոսների պնդումները, որ այս իշխանություններն այլեւս անելիք չունեն, չեն աշխատում ռազմագերիների, անհետ կորածների փնտրտուքի ուղղությամբ ու ի վիճակի չեն հետագա բանակցություններին մասնակցել: Ի պատասխան պատգամավորն ասաց. «Այո՛, մենք անելիք ունենք, ձեր լրատվական կայքում այսօր առնվազն մեկ լուսաբանում կա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին վերաբերող, այսինքն՝ դուք հաստատ գիտեք՝ աշխատում ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
էս էն նիկոլի ծաղրածուն չի, որ ԱԺում օրենք է բերել՝ ,,թուրքին խփում ենք ախպերս ու ես,,ը բռնության կոչ համարելով