Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Լեռնային Ղարաբաղում կատարվածի և կազմակերպության բացթողումների մասին

Դեկտեմբեր 03,2020 22:30

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) բացման արարողությանը  ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին, խոսելով կազմակերպության առաջ ծառացած խնդիրների մասին, արձանագրեց, որ այդ խնդիրները վեր հանեց նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները:

Նա մտահոգություն հայտնեց, որ ԵԱՀԿ անդամ երկրներն այսօր հեռու են միասնականությունից և մի քանի հարց տվեց. «Արդյոք այդ բոլոր խնդիրները՝ մամուլի ազատության սպառնալիքներ, ահաբեկչություն, նշանակո՞ւմ է, որ ԵԱՀԿ-ն լավ չի կատարել իր գործը»:

Նա, դիմելով անդամ երկրներին, հորդորեց իրենք իրենց հետևյալ հարցը տան. «Կարո՞ղ եք ասել, որ ձեր գործողությունները եղել են ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ: Արդյոք մենք ջանքեր ենք ներդնում անվտանգության ապահովման համա՞ր թե՞ ռեսուրսներ ենք ծախսում սպառազինության, հիբրիդային պատերազմների, միջազգային սահմանների խախտումների, օկուպացիայի, մանիպուլացված ընտրություններ կազմակերպելու վրա: Եվ ի՞նչ ուշադրություն է դարձվում ու ջանքեր ներդրվում ԵԱՀԿ սկզբունքներին հետևելու և հանձնառությունների կատարման հարցում անդամ երկրների կառավարությունների կողմից»:

Օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իր բնորոշմամբ՝ վերջին զարգացումները, նա հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց տվեցին մեր ձախողումը, այն, որ չկա բավարար հետաքրքրվածություն ու կամք երկարաժամկետ հակամարտությունների կարգավորման հարցում և դա բացահայտեց անվտանգության հարցում բացթողումները: Նույնը կարելի է ասել ժողովրդավարական համակարգերն ու մարդու իրավունքները ոտնահարելու մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031