Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ երկրներն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի եռակողմ հայտարարությանն աջակցելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Կազմակերպության ներուժը հակամարտության կարգավորման գործում մնում է պահանջված: Ձեռք բերված պայմանավորվածությունները ճգնաժամային իրավիճակի լուծման վերաբերյալ ԵԱՀԿ տարածությունում պետք է ավելի մեծ աջակցություն ստանան անդամ-պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում, որին կշարունակենք մշտապես նպաստել: Գնահատում ենք գործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ