Արժանապատվության եւ անհնազանդության ակցիաներին մասնակցում են գերազանցապես երիտասարդները: Նրանք գրեթե միաժամանակ փակել են մայրաքաղաքի ամենաբանուկ մի քանի փողոցներ ու խաչմերուկներ, մասնավորապես, Կիեւյան կամուրջը, Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի առջեւի հատվածը, քաղաքապետարանի հարակից փողոցները, բողոքի եւ հրաժարականի վանկարկումներով երթեր են կազմակերպել: Օդային ազդանշաններով նրանց հետ համերաշխություն են հայտնել նաեւ տասնյակ ավտոմեքենաների վարորդներ:
Այս անգամ ոստիկանության հետ միջադեպերը համեմատաբար քիչ են եղել, հիմնականում ակցիայի կազմակերպիչները եւ ոստիկանները կարգուկանոնի պահպանման առումով համագործակցել են, սակայն բերման ենթարկվողներ, այնուամենայնիվ, եղել են: Եղել են նաեւ քաղաքացիներ, որոնք կամ համաձայն չեն ցուցարարների պահանջներին, կամ էլ, ինչպես միջոցառումների ակտիվ կազմակերպիչներն են ասում, դրանք սադրիչներ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ