Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Հայաստանի Հանրապետության կառավարություն, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ գոյություն չունեն»

Դեկտեմբեր 03,2020 19:15

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարդում եմ, որ Սյունիքի Արավուս գյուղի գյուղապետն է բանակցել ադրբեջանցիների հետ, որոնք եկել են տարածքային պահանջներով։ Գյուղապետը նաև տեղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է։

Սոթքում էլ, եթե հիշում եք, էլի տեղի համայնքապետն էր ինչ-որ բաներ փորձում բզբզալ։

Ադրբեջանցիները վիդեո են դրել Սոթքի հանքից. միլիոնավոր դոլարների թողած տեխնիկա, նույնիսկ ոսկու հանքանյութի փորձանմուշներն են թողել (!!!) հանքը լքելուց…

Այսինքն` Հայաստանի Հանրապետության կառավարություն, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ գոյություն չունեն։ Ամեն կոնկրետ հատվածում այդտեղի գյուղապետի կամ լավագույն դեպքում լեյտենանտի կամ կապիտանի դուխից ու շուստրիությունից ա կախված, թե ՀՀ սահմանները ոնց են անցնելու, հասկանո՞ւմ եք։

Անհետ կորածների ծնողներն ՀՀ իշխանություններին բան են հարցնում, իրենց ասում են. «Ռուսներն են բանակցում», գերիների ծնողները հարցնում են, իրենց պատասխանում են. «Ռուսներն են բանակցում»։

Ընդհանրապես, ՀՀ ու Արցախի հետ կապված բոլոր հարցերով ադրբեջանցիները հիմա միայն ռուսների հետ են բանակցում», գրել է նա:

«Հասկանո՞ւմ եք, ժողովուրդ, որ Հայաստանի Հանրապետությունը դարձրին ռուսական պրոտեկտորատ 2,5 տարում։

Այսօր լրագրող էր զանգել, պետության անելիքներից էր հարցնում, փորձում էի պատասխանել ու որ խնդրին անդրադառնում էի, հասկանում էի, որ այլևս չկա պետություն։

Սկսում էի ասել, օրինակ. «Իշխանությունները պետք է…», հետո մտածում եմ, ախր ի՞նչ իշխանություն, եթե այդ հարցը ռուսների հետ են ադրբեջանցիները քննարկում։

Ովքե՞ր են կառավարական շենքերում և ԱԺ-ի կաբինետներում նստած այս մարդիկ։ Ի՞նչ կապ ունեն իրենք «իշխանություն», «պետություն», «կառավարություն», «Հայաստան» բառերի հետ։

Ինչո՞ւ ես պիտի հարկեր փոխանցեմ մարդկանց, որոնք այդ հարկերով իմ երկրի անվտանգությունն ապահովել չեն կարող, Հայաստանի քաղաքացու համար ոչ մի բան չեն կարող և չեն էլ ուզում անել։

Ավելի լավ չի՞ Արավուսի գյուղապետին փոխանցեմ… Մարդ գոնե իր գյուղն է կարողանում պաշտպանել։ Հիշո՞ւմ եք նիկոլականները սկզբում ինչ հաճախ էին օգտագործում «Նոր Հայաստան» բառակապակցությունը։ Սա է իրենց «կառուցած» նոր երկիրը… Վայելե՛ք»։

Կարդում եմ, որ Սյունիքի Արավուս գյուղի գյուղապետն է բանակցել ադրբեջանցիների հետ, որոնք եկել են տարածքային պահանջներով։...

Posted by Կարեն Վրթանեսյան on 2020 թ. դեկտեմբերի 3, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031