Այս պահին Երևանի տարբեր հատվածներում ընթանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ապակենտրոն սկզբունքով բողոքի ցույցեր: Փակվում են փողոցներ: Այս պահին «Նիկոլ դավաճան» կոչերով երիտասարդները փակել են Մաշտոցի պողոտան: Նրան Փակ շուկայի տարածքում են: Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին, նրանք խորհրդանշական կաղամբներ ու դդումներ են բերել իրենց հետ:
Ցուցարարները հայտարարեցին. «Դդումից ավելի քիչ խելք ունեն, կաղամբից ավելի քիչ հայրենասիրություն ունեն: Սա մեր կառավարության և իշխանության նկարագիրն է, խորհրդանիշը»:
Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցի բանուկ մասից: Ցուցարար երիտասարդները հայտարարեցին. «Մեր երկրում այսօր իշխանություն չկա: Կան մարդիկ, որոնք զավթել են իշխանությունը և վարում են ապազգային քաղաքականություն: Այսօր մեր երկրի ապագայի, մեր հայրենիքի համար դուրս ենք եկել պայքարի և հետ չենք կանգնելու մինչև Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը, որ երկիր ու հող է հանձնում, չհեռանան»:
Կարդացեք նաև
Երիտասարդների բողոքի ցույցին միանում են քաղաքացիները, տաքսու վարորդները ազդանշաններով, մյուս քաղաքացիները նրանց հետ փողոց փակելով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ