«Մենք չենք կարող նախարարների խորհրդի այս նստաշրջանն անցկացնել առանց հիշատակելու վերջին մարտերը ղարաբաղյան հակամարտության համատեքստում, որի պատճառով բազմաթիվ կյանքեր կորսվեցին»,- ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանի բացման արարողությանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման:
Նշենք, որ COVID-19 համավարակի պատճառով նիստը տեղի է ունենում տեսակապի միջոցով:
Էդի Ռաման շնորհակալություն հայտնեց ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու համար ու հայտարարեց. «Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, հիմա ժամանակն է կատարել ստանձնած պարտավորությունները»:
Էդի Ռաման իր լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն և վստահեցրեց. «Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն, որպեսի հասնենք համաձայնագրի իրագործմանը, հասենք հակամարտության խաղաղ, համակողմանի լուծմանը երկարաժամկետ կտրվածքով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ