Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանն էլ իր փոխհատուցման պահանջը կարող է ներկայացնել». Արա Ղազարյան

Դեկտեմբեր 03,2020 16:58

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը կարծում է, որ եթե Ադրբեջանն իսկապես նախաձեռնի հայկական կողմից փոխհատուցում ստանալու գործընթաց, ապա այն կտեղավորվի ոչ թե իրավական գործընթացում, այլ խաղաղության ենթադրյալ պայմանագրում: «Բայց քանի որ ստատուս քվոն վերացավ, կողմերը եկել են այնպիսի դաշտ, որը հավասարապես կարգավորվող է: Այստեղ երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն, եւ Հայաստանն էլ իր փոխհատուցման պահանջը կարող է ներկայացնել: Կա միջազգային փորձ, երբ որոշվել է, որ երկու կողմերն էլ ավելի լավ է՝ հրաժարվեն այդ պահանջից»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց նա:

Իրավական գործընթացի առնչությամբ էլ Արա Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը փոխհատուցում ստանալու տեսականորեն քիչ հնարավորություններ ունի. «Գործընթացները տեսականորեն տանելու են դեպի խաղաղության պայմանագիր, ոչ թե կրակի դադարեցման այս համաձայնությունը, որը չունի միջազգային պայմանագրին բնորոշ մանրամասներ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել է, թե 50 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջելու հայկական կողմից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031